Կարևոր իրադարձություններ

Առանց հատուցման Բաքվի հայկական ջարդերի էջը չի փակվի. «Հայաստանի Հանրապետություն»

15 Հունվար, 2021 08:40
Առանց հատուցման Բաքվի հայկական ջարդերի էջը չի փակվի. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Արցախի հարցը որակական այլ հարթության մեջ կդիտակվեր եւ այսօր էլ դեռ կարող է դիտարկվել, եթե Սումգայիթի, Բաքվի, Գանձակի եւ Մարաղայի դեպքերը  ձեւակերպվեն որպես ցեղասպանություն։ Դա բոլորովին այլ հարթություն կտաներ հարցի կարգավորումը եւ հնարավորություն չէր տա ադրբեջանական կողմից շահարկել իր, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության վերականգնման» խաղաքարտը։ Բնականաբար, ցեղասպանական գործողություն իրականացնող կողմի հետ պարզապես անիմաստ կլիներ խոսել փոխզիջման կամ «խաղաղ համագոյակցության» հեռանկարի մասին։

Ադրբեջանի հայատյացության հերթական դրսեւորումը վերջերս թողարկված դրոշմանիշն է, որտեղ Արցախի տարածքը «ախտահանվում» է, այսինքն՝ Ադրբեջանը Արցախի հարցը պատկերացնում է միայն հայերի լիակատար հեռացման ճանապարհով։ Այս դեպքում անգամ Ադրբեջանի կողմից հպանցիկ առաջարկվող մշակութային ինքնավարության տրամադրումն է զավեշտալի հնչում։

Նկատենք, որ հայատյացության խրախուսումը շարունակվում է անգամ պատերազմում «հաղթելուց» հետո, ինչը թերեւս խոսում է շատ կարեւոր հոգեբանական խնդրի մասին, այն է՝ Ադրբեջանի իշխանություններն ու հասարակությունը ենթագիտակցության մակարդակում այդպես էլ իրենց հաղթող չեն համարում...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին