Կարևոր իրադարձություններ

Ռուս ռազմական բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերել 1238 բնակչի, այդ թվում՝ 157 երեխայի. ՌԴ ՊՆ

14 Հունվար, 2021 21:29
Ռուս ռազմական բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերել 1238 բնակչի, այդ թվում՝ 157 երեխայի. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: 

Դիտարկման քսանյոթ կետերում խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Այս մասին hայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Նրանք ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Վերջին օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ Է վերադարձել 210 փախստական։ Ընդհանուր առմամբ 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս ԼՂ է վերադարձել 49.264 մարդ։  

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 1.5 հա տարածք, 1 կմ ճանապարհ և 1 բնակելի շինություն: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 526.6 հա տարածք, 198.8 կմ ճանապարհ, 751 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23404 պայթյունավտանգ առարկա: 

Ռուսաստանի բժշկական բրիգադներն ամբուլատոր և պոլիկլինիկական բուժօգնություն են ցուցաբերել Արցախի բնակչությանը: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերել 1238 բնակչի, այդ թվում՝ 157 երեխայի:

 

Արցախում հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին տեղեկատվություն հավաքելու աշխատանքի սկզբից թեժ գիծը ստացել է 570 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին