Կարևոր իրադարձություններ

Ինչ է սպասում զինվորական ծառայություն չանցածներին. նոր նախագիծ

14 Հունվար, 2021 21:19
Ինչ է սպասում զինվորական ծառայություն չանցածներին. նոր նախագիծ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում վաղը՝ հունվարի 15-ին, կքննարկվի պատգամավոր և այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի նախագիծը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին: Այս նախագիծը Անդրանիկ Քոչարյանի հետ հեղինակել են Մխիթար Հայրապետայնն ու Արման Բաբաջանյանը:

Նախագիծը պետք է քննարկվեր դեռ ամիսներ առաջ, սակայն օրակարգ է ներառվել հենց այս ժամանակահատվածում՝ Արցախում տեղի ունեցած պատերազմից ամիսներ անց:

Նախագծով առաջարկվում է, որ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները վճարեն պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար:

Նախագծով կանոնակարգվում է, թե ինչ է լինելու այն քաղաքացիների հետ, որոնք խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից: 

Նախկինում նման նախագիծ էր ներկայացրել իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը, սակայն նախագիծն դարձավ մեծ քննարկման առիթ և դուրս եկավ օրակարգից։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին