Կարևոր իրադարձություններ

Փրկարարները կանխել են կողաշրջման վտանգը և ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

14 Հունվար, 2021 20:04
Փրկարարները կանխել են կողաշրջման վտանգը և ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
Հունվարի 14-ին, ժամը 17:01-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի Եղեգնաձորյան խճուղու տներից մեկի մոտակայքում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի թեք հատվածում․ առկա է կողաշրջման վտանգ․ տուժածներ չկան։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
 
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
 

Լրահոս

Դիտել ավելին