Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանի խոսնակը մեկնաբանել է նախարարի հնարավոր հրաժարականի մասին լուրերը

14 Հունվար, 2021 19:11
Արսեն Թորոսյանի խոսնակը մեկնաբանել է նախարարի հնարավոր հրաժարականի մասին լուրերը

 ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կատարում է իր պարտականությունները, խոսնակ Ալինա Նիկողոսյանը նախարարի հնարավոր հրաժարականի դիմումի մասին տեղեկություն չունի:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսնակն ասաց. «Նախարարն աշխատանքի է, կատարում է իր պարտականությունները, ես նման տեղեկատվություն չունեմ»:

 

Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Թորոսյանը հրաժարականի դիմում է գրել և փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

 

Լրահոս

Դիտել ավելին