Կարևոր իրադարձություններ

Սևանում ոստիկանները 26-ամյա երիտասարդի բնակարանում գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել (տեսանյութ)

14 Հունվար, 2021 19:07
Սևանում ոստիկանները 26-ամյա երիտասարդի բնակարանում գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Սևանի Նաիրյան փողոցի բնակիչներից մեկը տանն ապօրինի հրազեն է պահում, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։

Հունվարի 12-ին քրեական հետախույզներն այցելել են 26-ամյա երիտասարդի բնակարան։ Ոստիկանների պահանջով նա ներկայացրել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Պահունակում առկա էր 5,45 մմ տրամաչափի 22 փամփուշտ։

Երիտասարդը հայտնել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին ինքնաձիգը ստացել է Արցախում ու հետը բերել Սևան։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին