Կարևոր իրադարձություններ

1-ին զորամիավորումում ամփոփվել են աշխատանքների արդյունքները. ՊՆ

14 Հունվար, 2021 18:48
1-ին զորամիավորումում ամփոփվել են աշխատանքների արդյունքները. ՊՆ

1-ին զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

 

 

Հավաք-խորհրդակցությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների։

 

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ։

Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը մատնանշել է առկա բացթողումները և տվել ցուցումներ պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին