Այսօր՝ հունվարի 14-ին, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ անդրադառնալով Սփյուռքում տիրող տրամադրություններին նշեց, որ պատերազմից հետո Սփյուռքի հետ աշխատանքը բարդացել է։
«Այս պատերազմից հետո բոլորի մոտ հոգեբանական շոկային իրավիճակ է, ինչի արդյունքում պատերազմից հետո Սփյուռքի հետ աշխատանքը բարդացել է»,- ասաց Սինանյանը։