Կարևոր իրադարձություններ

Հրայր Թովմասյանի նախկին խորհրդականներից ևս մեկը դատի է տվել ՍԴ նախագահին

14 Հունվար, 2021 14:59
Հրայր Թովմասյանի նախկին խորհրդականներից ևս մեկը դատի է տվել ՍԴ նախագահին

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նախկին խորհրդականներից ևս մեկը դատի է տվել ՍԴ նախագահ Արման Դիլանյանին։ Այս անգամ հայցը ներկայացրել է Վարդան Պողոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Վարդամ Պողոսյանը դիմել է Վարչական դատարան պահանջելով վերացնել 26.10.2020թ համապատասխան կարգադրությունը, որով իրեն ազատել են աշխատանքից։ Նա պահանջում է իրեն վերականգնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում, ինչպես նաև վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով։ 

Հիշեցնենք, որ Դիլանյանին դատի են տվել նաև Թովմասյանի նախկին խորհրդականներ Գրիգոր Մուրադյանն ու Հրայր Ղուկասյանը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին