Կարևոր իրադարձություններ

Ինքնաձիգով կրակոցներ օդ արձակելու դեպքի առթիվ վարույթ է ընդունվել ԱՀ ՔԿ-ում

14 Հունվար, 2021 14:45
Ինքնաձիգով կրակոցներ օդ արձակելու դեպքի առթիվ վարույթ է ընդունվել ԱՀ ՔԿ-ում

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են.

«ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 1-ին մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2020թ. հունվարի 11-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, ինքնաձիգով կրակոցներ օդ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին