Կարևոր իրադարձություններ

Արցախում բնակելի անշարժ գույք կորցրած բոլոր բնակիչները կստանան աջակցություն. Հայկ Խանումյան

14 Հունվար, 2021 14:20
Հեղինակ՝ Հայկ Խանումյան
Արցախում բնակելի անշարժ գույք կորցրած բոլոր բնակիչները կստանան աջակցություն. Հայկ Խանումյան

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ այս հարցով շատ քաղաքացիներ են դիմում, պարզաբանեմ՝ Արցախի Հանրապետությունում պատերազմի պատճառով բնակելի անշարժ գույք կորցրած բնակիչները, որոնք միանվագ ստանալու են 250 հազար դրամ, կօգտվեն համանման աջակցության ծրագրերից, որոնցից օգտվում են ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչները (վերջիններս ստանում են 300 հազար դրամ):

Մասնավորապես ծրագրի շահառուները հյուրընկալողների աջակցության ծրագրի համար կարող են դիմել եռամսյա աջակցության ծրագրին: https://dimum.ssa.am/index.php?r=application%2Farcax »:

 

 

Լրահոս

Դիտել ավելին