Կարևոր իրադարձություններ

Օրենքի խախտում չկա. Անի Սամսոնյանը՝ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ առաջադրվելու մասին

14 Հունվար, 2021 13:12
Օրենքի խախտում չկա. Անի Սամսոնյանը՝ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ առաջադրվելու մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մանրամասներ ներկայացրեց իրավագետ, ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ այսօրվա հանդիպումից:

Անդրադառնալով ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի տարիքային շեմի սահմանափակման վերաբերյալ քննարկումներին՝ Սամսոնյանը նշեց, թե 66-ամյա Ջհանգիրյանի առաջադրումն օրենքի խախտում չէ: «Ընդամենը մեկնաբանության հարց է: Որպես օրենքի կոշտ խախտում, որ ասենք՝ պարոն Ջհանգիրյանը չի կարող առաջադրվել, չկա: Դրանք մեկնաբանության հարցեր են»,- նշեց Սամսոնյանը՝ հավելելով, որ իրենք Ջհանգիրյանի լեգիտիմությունը հարցականի տակ չեն դնի:

 

Լրահոս

Դիտել ավելին