Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանաթուրքական տանդեմը փորձում է ռազմագերիներին քաղաքական առևտրի օբյեկտի վերածել․ «Հայաստանի Հանրապետություն»

14 Հունվար, 2021 09:50
Ադրբեջանաթուրքական տանդեմը փորձում է ռազմագերիներին քաղաքական առևտրի օբյեկտի վերածել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Մոսկովյան վերջին հանդիպումը հաստատեց շրջանառվող այն տեղեկությունը, որ Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանին վերադարձնել ռազմական գործողություններից հետո գերեվարված զինծառայողներին եւ քաղաքացիական անձանց: Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած փաստարկները, թե ռազմական գործողություններից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչներ են, չեն տեղավորվում որեւէ միջազգային իրավական նորմի տրամաբանության կամ մարդկային առողջ բանականության մեջ: Ավելին, ամբողջովին հակասում են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի կոնվենցիային, որն ընդունվել է 1949 թ. օգոստոսի 12-ին եւ ուժի մեջ մտել 1950-ին: Ադրբեջանը, մասնավորապես, խախտում է կոնվենցիայի 118-րդ եւ 119-րդ հոդվածների պահանջները: Ադրբեջանաթուրքական տանդեմը փորձում է ռազմագերիներին քաղաքական առեւտրի օբյեկտի վերածել եւ որոշակի զիջումներ կորզել հայկական կողմից: Նրա այդ գործողությունները չեն տեղավորվում եռակողմ հայտարարության եւ խնդիրը կարգավորող միջազգային իրավունքի նորմերի շրջանակում, հետեւաբար, հայկական կողմը պետք է համապատասխան գործընթաց սկսի մարդու իրավունքների միջազգային կառույցներում: Ստացվում է, որ ադրբեջանաթուրքական զույգը հայկական կողմին ստիպում է ռազմագերիների խնդրի կարգավորմանը հասնել ոչ եռակողմ հայտարարության շրջանակներում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին