Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետին հասնելը 10 մլն հայության համար, պրակտիկ առումով, իրատեսական է. Կարեն Ադոնց. «Հայաստանի Հանրապետություն»

14 Հունվար, 2021 09:25
Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետին հասնելը 10 մլն հայության համար, պրակտիկ առումով, իրատեսական է. Կարեն Ադոնց. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Ի՞նչն է մեզ խանգարում, որ բազմաթիվ իրատեսական առաջարկներից համախումբ չենք կազմում՝ կտրուկ արագ ու որակական առաջ շարժվելու համար։ Ի՞նչն է մեզ խանգարում, որ չենք հավատում մեր ուժերին, երբ տնտեսագետն ասում է. «Եթե էս աշխարհում կա մի ազգ, ով էս կարգի անհույս ու նողկալի վիճակից կարող է թափով բարձրանալ վեր՝ դա մենք ենք» (Կարեն Ադոնց)։ Մանավանդ, երբ տրվել է քայլերի հերթականությունն անգամ։ Այո, հայերս այսօր ազգային եւ անձնական ողբերգություն ենք ապրում, բայցեւ մեզ պետք է թափ տանք, այլապես սուգը հավերժական կլինի, այլապես տանուլ կտանք ամեն բան, այլապես չենք կարողանա իրագործել մեր ազգային նպատակները։ Պետք է վստահենք մեր ներուժին, մանավանդ երբ նույն մասնագետը համոզված է, որ «Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետին հասնելը 10 մլն հայության համար, պրակտիկ առումով, իրատեսական է» եւ կարող է բացառիկ արդյունք տալ։

 Չմոռանանք՝ մենք եռացող տարածաշրջանում ենք ապրում, եւ հապճեպ պետք է սկսենք վերազինման ու ամրացման աշխատանքները։ Իսկ սա հնարավոր է տնտեսության զարգացման պարագայում։ Սա էլ իր հերթին հնարավոր է, եթե փոխենք մեր տնտեսության կառուցվածքն ու տրամաբանությունը։ Այն է՝ մեզ ռազմավարակա՛ն ծրագիր է պետք՝ արդյունաբերական, ոչ թե սոսկ առեւտրային, տուրիստական ու ծառայությունների մատուցման: Մեզ պետք է անվտանգության պահանջներն առաջադրել եւ տնտեսությունը տանել այդ ուղղությամբ։ Տնտեսությունը պետք է նա՛խ երկրի անվտանգային խնդրին ծառայի...»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին