Կարևոր իրադարձություններ

Հնարավոր են անակնկալ միավորումներ. քաղաքական դաշտի վերադասավորումները․ «Փաստ»

14 Հունվար, 2021 09:10
Հնարավոր են անակնկալ միավորումներ. քաղաքական դաշտի վերադասավորումները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հետպատերազմյան քաղաքական շոկը արտահերթ ընտրություններով հաղթահարելու՝ իշխանությունների ցանկությունը կարծես ավելի է խորացնում առկա քաղաքական ճգնաժամը:

Հասարակության զգալի մասը կարիք ունի նոր քաղաքական դեմքերի, ովքեր չեն ասոցացվում նախկին եւ ներկա իշխանությունների հետ, ինչը առաջ է բերում նոր, երրորդ բեւեռի ձեւավորման անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ արդեն գործնական քայլեր են արվում։

«Փաստի» տեղեկություններով, օրեր առաջ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հասարակական կառույցների ղեկավարների եւ այլ, հեղինակավոր անձանց հավաք, ովքեր անդամագրված չեն որեւէ քաղաքական ուժի:

Հավաքին մասնակցած հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ նոր պլատֆորմը ստեղծվում է ազգային եւ հոգեւոր արժեքներ կրող մարդկանց հենքի վրա։ Մեր հարցին՝ անակնկալ միավորումներ սպասվո՞ւմ են, թերթի զրուցակիցը դրական պատասխան է տվել՝ հավելելով` պլատֆորմը ընդգրկուն է եւ միավորելու է բարձր հեղինակություն վայելող բազմաթիվ անձանց, եւ այդ մասին տեղեկատվություն կլինի գործընթացը ավարտին հասցնելուց հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին