Կարևոր իրադարձություններ

Մոսկովյան այցից առաջ Փաշինյանը մեկ շաբաթ կարանտինում է գտնվել՝ ռուսական կողմի պահանջով. «Հրապարակ»

14 Հունվար, 2021 08:29
Մոսկովյան այցից առաջ Փաշինյանը մեկ շաբաթ կարանտինում է գտնվել՝ ռուսական կողմի պահանջով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մոսկովյան այցից առաջ ոչ միայն Փաշինյանը, այլեւ ողջ պատվիրակությունը մեկ շաբաթ կարանտինում է գտնվել՝ ռուսական կողմի պահանջով։ Մեր աղբյուրներն ասացին, որ Պուտինը նման նախազգուշական միջոցառումներ է կիրառում արդեն ամիսներ շարունակ եւ անգամ իր նախարարներին ընդունելուց առաջ ստիպում է, որ նրանք թեստ հանձնեն եւ կարանտինում գտնվեն։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այցին, ապա չնայած ՌԴ-ից բժշկական խումբ էր ժամանել Հայաստան, որ հետազոտի ՀՀ վարչապետին, մասնավորապես պարզի քովիդի առկայությունը, սակայն Նիկոլ Փաշինյանն իր պատվիրակության կազմում է ընդգրկել նաեւ առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի, որ Մոսկվայում արագ թեստ անցնելու ժամանակ իրենից քսուկը ոչ թե ռուս բժիշկները վերցնեն, այլ նախարարության չինովնիկը, որը մեկնելուց առաջ հատուկ ուսուցման կուրս է անցել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին