Կարևոր իրադարձություններ

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

14 Հունվար, 2021 00:03
Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Հունվարի 9-ին ոստիկանության Գորիսի պաժնի պարեկապահակետային դասակի ծառայողները ապօրինի ծառահատման երկու դեպք են բացահայտել։ Բաժնի սպասարկման տարածքում նրանք ստուգել են մի քանի խորանարդ մետր վառելափայտով բարձված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխելուց ժամեր անց Գորիսի ոստիկանները ստուգել են մի քանի խորանարդ մետր վառելափայտով բարձված մեկ այլ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա։ Այս դեպքում ևս վարորդը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

Լրահոս

Դիտել ավելին