Կարևոր իրադարձություններ

Կապանի բանկերից մեկում փող գողացած տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)

13 Հունվար, 2021 22:43
Կապանի բանկերից մեկում փող գողացած տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)

Հունվարի 8-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մի տղամարդ քաղաքում գործաղ բանկերից մեկում փող է գողացել։ Կապանի Երկաթուղայինների փողոցի բնակիչը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողացված փողը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին