Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի երկու նոր շտամ են հայտնաբերել

13 Հունվար, 2021 21:42
ԱՄՆ-ում կորոնավիրուսի երկու նոր շտամ են հայտնաբերել

Ամերիկացի գիտանակնները հայտարարել են կորոնավիրուսի երկու նոր շտամներ հայտնաբերելու մասին, որոնք առաջացել են ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Օհայո նահանգի համալսարանի բժշկական կենտրոնին:

Կենտրոնի տվյալներով՝ դրանցից մեկը նման է վիրուսի այսպես կոչված բրիտանական տարբերակին: Ինչպես նշում են գիտնականները, նկատվում է մեկ այլ շտամի զարգացում `երեք գենետիկ մուտացիաներով:

Ինչպես նշում են հետազոտողները, այս երկու շտամներից առաջինը հայտնաբերվել է Օհայոյից ժամանած հիվանդի մոտ, և այժմ անհնար է ասել, թե որքանով է դա տարածված: Երկրորդ տեսակը նկատվել է դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին և գերակշռել է նահանգի Կոլումբուս քաղաքում: 

Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում վիրուսի նոր տեսակների հայտնաբերումը կարող է նշանակել, որ ողջ աշխարհում վիրուսի տարբեր մուտացիաներ են ի հայտ գալիս:

ԱՄՆ-ում համավարակի ողջ ընթացքում վարակվել է ավելի քան 23 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 390 հազարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին