Կարևոր իրադարձություններ

Նոր պաշտոն կարող է ստանալ նաեւ ՀՔԾ պետի եղբայրը. «Իմ քայլը» այսօր հանդիպել է Խաչատուրյանի հետ

13 Հունվար, 2021 21:04
Նոր պաշտոն կարող է ստանալ նաեւ ՀՔԾ պետի եղբայրը. «Իմ քայլը» այսօր հանդիպել է Խաչատուրյանի հետ

«Հայկական ժամանակի» տեղեկություններով այսօր երեկոյան ԱԺ «Իմ քայլը»  խմբակցությունը հանդիպել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանի հետ: 

Նրա թեկնածությունը քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի առաջադրման համար: Այլ թեկնածություններ եւս քննարկվում են, եւ հենց դա է պատճառը, որ խմբակցությունում դեռ որոշում չունեն Խաչատուրյանի մասով: 

Հիշեցնենք, որ իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանը եղել է Բաց հասարակության հիմանադրամի տնօրենների խորհրդի նախագահը: 

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ում թափուր տեղերից մեկը համալրելու համար առաջադրվելու է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Խաչատուրյանի տարբերակը քննարկվում է 2-րդ թափուր տեղը լրացնելու համար:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Լրահոս

Դիտել ավելին