Կարևոր իրադարձություններ

Արցախի Աժ-ն քննարկել է « ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը

13 Հունվար, 2021 19:20
Արցախի Աժ-ն քննարկել է  « ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին»  օրենքի նախագիծը
Համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի՝ հունվարի 13-ին  Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2021թ-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին:
 
Ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ պետնախարար – ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում բազմաթիվ սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ 2021թ-ի բյուջետային քաղաքականությունն հիմնականում ունենալու է սոցիալական ուղղվածություն:
 
Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 124 մլրդ 851,2 մլն դրամ, որը պակաս է նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից 7,8 %-ով:
 
Ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 55,6%՝ 2020թ․ 46,2%-ի դիմաց
 

Լրահոս

Դիտել ավելին