Կարևոր իրադարձություններ

Ինչ են պայմանավորվել Հայաստանն ու Ադրբեջանը․ «Коммерсантъ»-ը քարտեզ է հրապարակել

13 Հունվար, 2021 09:03
Ինչ են պայմանավորվել Հայաստանն ու Ադրբեջանը․ «Коммерсантъ»-ը քարտեզ է հրապարակել

Բաքվում եւ Երեւանում հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքները տրամագծորեն հակառակ գնահատական են ստացել: Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը։

«Ադրբեջանում հանդիպումն արդյունավետ են համարել, քանի որ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ: Իսկ Հայաստանում ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է թուլամտության և դիրքորոշումների հերթական հանձնման մեջ։ Հայ հասարակությունում գերիների վերադարձն առաջնային են համարում, բայց փոխարենը բանակցություններում քննարկվել էին տնտեսական օրակարգին վերաբերող հարցեր»,- հավելել է աղբյուրը։

«Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կզբաղվի «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ»: Քննարկվող երկու հիմնական ուղղություն կա: Նախ, սա միջանցք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի անկլավ՝ Նախիջևան, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով: Եվ երկրորդ`Երևանից դեպի նույն Սյունիքի մարզ տանող երկաթգիծը, որը անցնում է Նախիջևանի միջով: Երկու երթուղիները ակտիվորեն օգտագործվում էին Խորհրդային Միության ժամանակ, բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբով դրանք դադարեցին գոյություն ունենալ:

Այս տրանսպորտային ուղիների փակման պատճառով ժամանակին տուժեց նաև Ռուսաստանը: Երբ վրաց-աբխազական հակամարտության արդյունքում Ռուսաստանից գնացքների տեղափոխումը Վրաստան անհնար դարձավ, Հայաստանը կորցրեց իր գլխավոր դաշնակցի հետ ամենահուսալի ուղին, իսկ Ռուսաստանը`կապը Թուրքիայի երկաթուղիների հետ»,- նշում է «Коммерсантъ»:

Ըստ աղբյուրի՝ Իրանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը կարող է լուրջ օգնություն դառնալ Հայաստանի համար, ինչը մինչ այժմ հնարավոր չէր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրները կապվում են միայն մեկ լեռնային ճանապարհով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին