Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Դաշնակցականները բողոքում են և դժգոհ են 17-ից. ի՞նչն է պատճառը. «Ժամանակ»

13 Հունվար, 2021 08:40
Դաշնակցականները բողոքում են և դժգոհ են 17-ից. ի՞նչն է պատճառը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՅԴ ներկայացուցիչները տարբեր առիթներով բողոքում են, որ թեև ընդդիմադիր կուսակցությունների միավորումը կոչվում է 17-ի ֆորմատ, սակայն կազմակերպչական աշխատանքների մեծ մասը ստիպված են իրենք իրականացնել: Մյուսները կամ մարդկային ու ֆինանսական ռեսուրս չունեն, կամ էլ ունեցած ռեսուրսը ոչ ամբողջական են կիրառում:

Դաշնակցականները բողոքում են, որ պատճառը անձնական ամբիցիաներն են, քանի որ որոշ կուսակցական առաջնորդներ համարում են, որ իմաստ չունի ավելի մեծ մարդկային և ֆինանսական ներդրում ունենալ, եթե իրենց ազդեցությունը որոշումների կայացման գործում ավելի փոքր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին