Կարևոր իրադարձություններ

Առաջարկում եմ Հայաստանի պետական արարողակարգում որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր ընդգրկել Եռաբյլուր պանթեոնը․ Արման Բաբաջանյան

12 Հունվար, 2021 15:40
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Առաջարկում եմ Հայաստանի պետական արարողակարգում որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր ընդգրկել Եռաբյլուր պանթեոնը․ Արման Բաբաջանյան

ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախյան երկրորդ պատերազմից հետո Եռաբլուր պանթեոնը սրբազան վայր է դարձել մեր ժողովրդի համար և նոր իմաստ է ձեռք բերել։ Սույն նախագծով առաջարկում եմ Հայաստանի պետական արարողակարգում որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր բացի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը ընդգրկել նաև ղարաբաղյան ազատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող Եռաբյլուր պանթեոնը:

Արցախյան զույգ հերոսամարտերը մեր նորագույն պատմության ամենանվիրական էջերն են։ Հայաստանի անկախության և պետականության համար իրենց կյանքն են զոհել մեր հազարավոր եղբայրները: Այդու, Հայաստան այցելող օտակրերյա պաշտոնյաների՝ Եռաբլուր այցելությամբ մենք հարգանքի տուրք կմատուցնեք նրանց հիշատակին՝ պետական մակարդակով ընգծելով մեր վերաբերմունքը արցախյան առաջին և երկրորդ պատերազմներին, ինչպես նաև այնտեղ հանգչող ապրիլյան պատերազմի հերոսացած նահատակներին և այլ պետական և զինվորական այրերին»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին