Կարևոր իրադարձություններ

Նոր տարվա գիշերվանից ի վեր հակառակորդը Շուշիից Ստեփանակերտի ուղղությամբ կրակոցներ է արձակում․ Վահրամ Պողոսյան

12 Հունվար, 2021 15:30
Նոր տարվա գիշերվանից ի վեր հակառակորդը Շուշիից Ստեփանակերտի ուղղությամբ կրակոցներ է արձակում․ Վահրամ Պողոսյան

Ստեփանակերտի շրջակայքում երեկ հնչած կրակոցները դեպի օդ են ուղղված եղել և որևէ վտանգ չեն պարունակել․ դրանք արձակել է հակառակորդը Շուշիից։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

«Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ կրակոցները օդ են ուղղվել։ Ասեմ, որ բացի պաշտպանության նախարարության հավաստիացումից, նրանք, ովքեր ականատես են եղել, տեսել են, որ դրանք եղել են լուսարձակող փամփուշտներ, որոնք օդ էին կրակվում»,- ասել է նա։

Վահրամ Պողոսյանը ենթադրում է, որ հակառակորդը կրակոցներն արձակում է ոչ սթափ վիճակում, «քանի որ նմանատիպ միջադեպեր պարբերաբար տեղի են ունենում Նոր տարվա գիշերվանից ի վեր»։

Մանրամասնրը՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին