Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    625,5
    637,5

  • RUB

    6,77
    7,03

Կարևոր իրադարձություններ

Լուրջ խնդիրներ ՏԻՄ-երում՝ ընտրությունների հետաձգման պատճառով. «Ժամանակ»

12 Հունվար, 2021 09:15
Լուրջ խնդիրներ ՏԻՄ-երում՝ ընտրությունների հետաձգման պատճառով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Այս տարվա փետրվարին մի շարք համայնքներում նախատեսված էին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այդ ընտրությունները, սակայն, պայմանավորված երկրում հայտարարված ռազմական դրությամբ, չեն կայանալու։ ՏԻՄ ընտրությունների հիմնական մասը, կարծեք թե, տեղափոխվել է աշուն։

ՏԻՄ ընտրությունների հետաձգվելու պատճառով մի շարք համայնքներում լուրջ դժվարություններ, խնդիրներ են առաջ եկել։ Օրինակ՝ Ստեփանավանը արդեն մի քանի ամիս է՝ ավագանի չունի, իսկ քաղաքապետը ժամանակավոր պաշտոնակատար է։ Վերջինս՝ Արմեն Գրիգորյանը, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ավագանի չլինելու պատճառով ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջացել, որեւէ ծախս համայնքի համար չեն կարողանում հաստատել, համայնքի բյուջեն հաստատվել է 2020 թվականի համար միայն, իսկ 2021 թվական համայնքը մտել է 2020 թվականի բյուջեով, ավագանի չունենալու պատճառով չենք կարողացել բյուջե հաստատել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին