Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը»-ում ճամպրուկային տրամադրություն ունեցողներ կան. ո՞վ է հերթում. «Հրապարակ»

12 Հունվար, 2021 08:14
«Իմ քայլը»-ում ճամպրուկային տրամադրություն ունեցողներ կան. ո՞վ է հերթում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հերթը Արման Բոշյանինն է։ Նա վերջին շրջանում մեկուսացել է, գրեթե չի շփվում թիմի հետ։ Թեեւ շատերի մոտ է  ճամպրուկային տրամադրություն, սակայն խմբակցությունում նրանց պահում են շանտաժի եւ կոմպրոմատների միջոցով։ Այդ սեւ գործն անում են խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը։

Պոտենցիալ լքողներին վախեցնում են՝ ասելով, թե անձնական բնույթի խայտառակ փաստեր կհրապարակեն։ Իշխանությունում կարծում են, որ այլ եղանակով հնարավոր չէ պատգամավորներին սանձել, անգամ քրեական հետապնդումներով՝ դա կներկայացնեն որպես քաղաքական հետապնդում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից հետո դուրս են եկել Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը, Գոռ Գեւորգյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը։ Իսկ Գայանե Աբրահամյանը, Տիգրան Կարապետյանը նաեւ մանդատն են վայր դրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին