Կարևոր իրադարձություններ

Estonian Air-ը դադարեցնում է դեպի Մոսկվա թռիչքները

17 Հոկտեմբեր, 2015 22:25
Estonian Air-ը դադարեցնում է դեպի Մոսկվա թռիչքները

Էստոնական Estonian Air ավիափոխադրողը ձմեռային ժամանակացույցի համաձայն դադարեցնում է Տալլին-Մոսկվա ուղղությամբ թռիչքները, գրում է korrespondent.net-ը։

 

Ինչպես ասվում է ավիաընկերության կայքում՝ հոկտեմբերի 26-ից ուղևորներին այդ ուղղությամբ կտեղափոխի ռուսական «Аэрофлот»-ը։ Չվերթները կիրականացվեն օրական երկու անգամ։

 

Միևնույն ժամանակ, էստոնական ավիաընկերությունը կշարունակի թռչել Տալլինից Սանկտ Պետերբուրգ։ Ձմեռային ժամանակցույցով այդ ուղղությամբ նախատեսված է շաբաթական հինգ չվերթ։

 

Ինչպես հայտնել է Estonian Air-ի ներկայացուցիչ Իլոնա Էսկելինենը, ինքնաթիռները հանվում են Մոսկվայի ուղղությունից, քանի որ դրանք հարկավոր են այլ չվերթների համար: Նա նշել է, որ այդ ուղղությամբ պահանջարկը նվազել է դեռ կես տարի առաջ։

 

Ռուբլու արժեզրկման պատճառով դեպի Ռուսաստան արտասահմանյան թռիչքները կտրուկ անկում են ապրել: Դեպի Ռուսաստան չվերթների դադարեցման մասին հոկտեմբերի 15-ին հայտնել է գերմանական Air Berlin լոուքոսթերը։ Ամենախոշոր գերմանական ավիափոխադրող Lufthansa-ն կիսով չափ կրճատել է դեպի Ռուսաստան թռիչքների ծրագիրը՝ սեպտեմբերից դադարեցնելով Սամարա և Նիժնի Նովգորոդ չվերթները։

 

Լրահոս

Դիտել ավելին