Կարևոր իրադարձություններ

Պարենային միանվագ աջակցություն՝ Քովիդ-19 ճգնաժամից տուժած 44 հազար քաղաքացու

29 Դեկտեմբեր, 2020 14:40
Հեղինակ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Պարենային միանվագ աջակցություն՝ Քովիդ-19 ճգնաժամից տուժած 44 հազար քաղաքացու

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) համագործակցությամբ 44,000 անապահով քաղաքացիներ, որոնք տուժել են ՔՈՎԻԴ-19 համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից․ հայտնում ենք, որ այս շաբաթվանից պարենային աջակցության բաշխումը մեկնարկել է։

Սննդի չափաբաժինը նախատեսված է ընտանիքի երկու ամսվա կարիքների համար և  ուղղված է Երևանի և Կոտայքի մարզի բնակիչներին։

Սննդի բաշխումն իրականացնելու են տեղական ինքնակառավարման մարմինները․ առանձնացվել է 12 տեղամաս Երևանում և 11 տեղամաս Կոտայքում:

Շահառուների շրջանակը կազմվել է՝ հիմնվելով Պարենային Անվտանգության Գնահատման արդյունքների վրա, որոնք իրականացվել են ՊՀԾ-ի կողմից 2020թ․ հուլիս և օգոստոս ամիսներին՝ ՔՈՎԻԴ-19 համաճարակի ընթացքում։

Առաջնահերթությունը տրվել է ամենակարիքավոր ընտանիքներին՝ հատկապես նրանց, ովքեր ընտանիքում ունեն առնվազն 3 կամ հատուկ կարիքներ ունեցող երեխաներ, հղի կին և մինչև հինգ տարեկան երեխաներ։

Գնահատման համաձայն՝ հարցվածների ավելի քան 15% -ը նշել է, որ ՔՈՎԻԴ-19-ի պատճառով սննդի կարիքներն ավելի են սրվել․ ընտանիքների մոտավորապես կեսը նշել է, որ սպառել են իրենց խնայողությունները, պարտքեր են կուտակել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին