Կարևոր իրադարձություններ

Oրվա ընթացքում պայթյուններ կլինեն Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում

29 Դեկտեմբեր, 2020 13:10
Հեղինակ՝ ԱՀ ԱԻՊԾ
Oրվա ընթացքում պայթյուններ կլինեն Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում պայթյուններ կլինեն Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։

 
 

Սակրավորական ջոկատներն այդ տարածքից հայտնաբերել են չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերք: Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չհայտնվել:

Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն: 

 

Լրահոս

Դիտել ավելին