Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 28-29-ը բացահայտվել է հանցագործության 41 դեպք

29 Դեկտեմբեր, 2020 11:46
Դեկտեմբերի 28-29-ը բացահայտվել է հանցագործության 41 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

 
 

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 8-ական, խարդախության՝ 6, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 2, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սուտ մատնության, սպանության սպառնալիքի, ծեծի, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ինքնակամ զավթելու, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու ու ընտանեկան բռնության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 2 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին