Կարևոր իրադարձություններ

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

29 Դեկտեմբեր, 2020 10:30
Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 28-ին, ժամը 22։03-ին ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա գյուղի Թումանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ Նովա գյուղի Թումանյան փողոցի տներից մեկի բակում:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։20-ին, մարել՝ 22։34-ին։ Այրվել է «Volvo» մակնիշի ավտոմեքենայի դիմացի հատվածը:

 

Լրահոս

Դիտել ավելին