Կարևոր իրադարձություններ

Այսօր արդեն սյունեցիները կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել ոչ միայն Գորիսի, այլ նաև Կապանի բժշկական կենտրոնում․ Արսեն Թորոսյան

29 Դեկտեմբեր, 2020 00:14
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Այսօր արդեն սյունեցիները կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել ոչ միայն Գորիսի, այլ նաև Կապանի բժշկական կենտրոնում․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Երբ պատերազմի ընթացքում ինձ տեղեկացրեցին, որ ամերիկահայ բժիշկների կողմից մեզ է նվիրաբերվելու համակարգչային տոմոգրաֆիայի սարք, արագ որոշում ընդունեցի, որ այդ սարքի ամենամեծ պահանջարկը Կապանում է և որոշեցինք այն տեղադրել Կապանի բժշկական կենտրոնում։ Այսօր արդեն սյունեցիները կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել ոչ միայն Գորիսի, այլ նաև Կապանի բժշկական կենտրոնում։

Առաջին հետազոտություններն արդեն իրականացվել են։ Շուտով Կապանում ևս հնարավոր կլինի անցնել համակարգչային տոմոգրաֆիա նաև պետական պատվերի շրջանակներում՝ կառավարության կողմից սահմանված կարգով։

Շնորհակալություն եմ հայտնում սփյուռքի մեր գործընկերներին նման կարևոր նվիրատվության համար»։

На изображении может находиться: экран

Нет описания фото.

Нет описания фото.

 

Լրահոս

Դիտել ավելին