Դեկտեմբերի 27-28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։
Մասնավորապես՝ Մարտունի-Գետափ, Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան, Քուչակ-Ջրամբար ավտոճանապարհներին, Ամբերդ ամրոց տանող հատվածում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Շինուհայր գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա: