Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հրապարակել է իր զոհերի ու անհետ կորածների պաշտոնական թիվը

28 Դեկտեմբեր, 2020 23:20
Ադրբեջանը հրապարակել է իր զոհերի ու անհետ կորածների պաշտոնական թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում հակամարտության ընթացքում 2823 զինծառայողների զոհվելու մասին, որոնվում է 30 անհայտ կորած: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2823 զինծառայողների լուսանկարներ, անուններ, ազգանուններ, զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվի մասին տեղեկություններ։ Աշխատանքներ են տարվում ավելի քան 30 անհայտ կորած զինծառայողների որոնման և ավելի քան 50 անձանց նույնականացման ուղղությամբ, որոնց ինքնությունը պարզված չէ: Այս մասին տեղեկությունը պարբերաբար կտրամադրվի հանրությանը», – հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին