Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին հաղորդագրությունները․ ՌԴ ՊՆ

28 Դեկտեմբեր, 2020 22:52
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին հաղորդագրությունները․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկատվությունը։ Այս մասին ասված է երկուշաբթի հրապարակված Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկագրում, գրում է ТАСС գործակալությունը։

«Կողմերի հաշտեցման կենտրոնն ստուգում է 2020թ-ի դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանում ավտոմատ հրաձգային զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկատվությունը»,- ասված է ՌԴ ՊՆ կայքի հաղորդագրության մեջ:

Աղբյուրի հաղորդմամբ ռուս խաղաղապահները շարունակում են շուրջօրյա հետևել շփման գծում տիրող իրավիճակին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին