Կարևոր իրադարձություններ

ՏՄՊՊՀ-ն հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ ամանորյա զեղչերին և ակցիաներին առնչվող խախտումներից

28 Դեկտեմբեր, 2020 21:44
ՏՄՊՊՀ-ն հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ ամանորյա զեղչերին և ակցիաներին առնչվող խախտումներից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին Ամանորին հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները:

Մասնավորապես՝ ձեռնպահ մնալ ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց, մինչև զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց և այլն:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով: Նմանատիպ խնդիրների դեպքում կարող եք դիմել հանձնաժողով»:

 

Լրահոս

Դիտել ավելին