Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ ԱԻՆ

28 Դեկտեմբեր, 2020 21:20
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ ԱԻՆ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, բեռնատարների համար՝ դժվարանցանելի, իսկ մարդատարների համար՝ բաց։

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին