Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում վերջին մեկ օրում գրանցվել է 75 երկրաշարժ

28 Դեկտեմբեր, 2020 20:39
Թուրքիայում վերջին մեկ օրում գրանցվել է 75 երկրաշարժ

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 27-ին երկրի Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգում 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո տեղի է ունեցել ստորգետնյա ևս 75 ցնցում,  որոնցից ամենախոշորը Ռիխտերի սանդղակով գնահատվել է 3․7 բալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: 

Ցնցումները զգացվել են նաև Էլազըղին հարակից Մալաթիա, Դերսիմ (Թունջելի) և Բինգյոլ (Բյուրակն) նահանգներում։

Նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորությամբ։ Նախնական տվյալով՝ մարդկային և նյութական կորուստներ չկան: Երկրաշարժի հետևանքով 1 շենք է փլուզվել։ 68 մարդ ինքնազգացողության վատացման պատճառով դիմել է հիվանդանոց։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին