Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ զինվորական դատարանի նախագահին

28 Դեկտեմբեր, 2020 19:30
ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ զինվորական դատարանի նախագահին

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորի զինվորական դատարանի նախագահ Ռոբերտ Կատայանին և Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային գործարար կենտրոնի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանին: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար և իրենց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ՊՆ 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հանձնեցին շնորհակալագիր, որով երախտագիտություն էին հայտնում Ռուբեն Վարդազարյանին՝ Հայաստանի Հանրապետության  տարածքում զինծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինծառայողների, այլ ռազմական ուժերի և կազմավորումներին առնչվող արդարադատության իրականացման ընթացքում ծագած իրավական հարցերի լուծման հարցում արդյունավետ փոխգործակցության համար:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն հայտնեց անսպասելի, բայցև պատվաբեր գնահատանքի արժանանալու համար և պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս ռուս գործընկերների հետ շարունակել աշխատել գործընկերային արդյունավետ և ջերմ մթնոլորտում:

Երկուստեք կարևորվեց հետագա համագործակցության խորացումը,  նախանշվեցին երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին