Կարևոր իրադարձություններ

Պատսպարանները պատշաճ վիճակի բերելու գործընթացը ԱԻ նախարարի ուշադրության կենտրոնում է

28 Դեկտեմբեր, 2020 19:15
Պատսպարանները պատշաճ վիճակի բերելու գործընթացը ԱԻ նախարարի ուշադրության կենտրոնում է

Դեկտեմբերի 28-ին արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ տեղի է ունեցել այս տարվա վերջին աշխատանքային խորհրդակցությունը՝ կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2020 թ.-ին կատարված աշխատանքները, առանձնացրել այն հիմնախնդիրները, որոնց լուծում կտրվի գալիք տարի: Տեղեկություններ են ներկայացվել հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության տիրույթում գտնվող գործերի, քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների, ՊՈԱԿ-ների վերակազմակերպման և այլ հարցերի շուրջ:

Նախարարի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ պատսպարանների հաշվառման և պատշաճ վիճակի բերելու գործընթացը, որի վերաբերյալ մարզային փրկարարական վարչությունները ներկացրել են օպերատիվ տեղեկատվություն:

Նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 

Լրահոս

Դիտել ավելին