Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Հրազդան քաղաքում․ տուժածներ չկան

28 Դեկտեմբեր, 2020 18:36
Հրդեհ Հրազդան քաղաքում․ տուժածներ չկան

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14։19-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում այրվում է «Արգիշտի» թոնրատան տանիքը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կենտրոն թաղամասի թիվ 27/6 հասցեում գտնվող թոնրատան խոհանոցի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:29-ին, մարվել՝ 14:56-ին: Այրվել են տանիքի (մոտ 12 քմ) փայտյա կառուցատարրերը և ջերմաանդրադարձիչը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին