Կարևոր իրադարձություններ

Ամենակարևորը՝ այս ամենը վերջին փորձն է սպառնալիքով մեզ հետ պահելու երկրում նորմալ, ժողովրդավարական անցումներ կազմակերպելու մտքից. Մարիա Կարապետյան

28 Դեկտեմբեր, 2020 17:03
Հեղինակ՝ Մարիա Կարապետյան
Ամենակարևորը՝ այս ամենը վերջին փորձն է սպառնալիքով մեզ հետ պահելու երկրում նորմալ, ժողովրդավարական անցումներ կազմակերպելու մտքից. Մարիա Կարապետյան

ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Քաղաքական գործունեությունը խոսքի միջոցով դեպքերի ընթացքի վրա ներգործելու ձև է։

Երբ քաղաքական գործիչները խոսում են բռնության հավանականության մասին, այն է՝ արտահերթ ընտրությունների պարագայում արյունահեղության մասին, նրանք բնավ դեպքերի օբյեկտիվ՝ իրենց կամքից անկախ ընթացքի մասին չեն խոսում։ Նրանք խոսում են կա՛մ այդ բռնությունը անձամբ կազմակերպելու կա՛մ այդ բռնությունը հասունացնելու և դրա հովանավորը և արդարացնողը դառնալու մասին։
Այլ կերպ ասած՝ քաղաքական գործիչները չեն կարող բռնության մասին մարգարեություններ անել առանց դրանց համար պատասխանատվություն կրելու կամ կիսելու, որովհետև, եթե նրանց նպատակն է չնպաստել նման բռնության հավանականությանը, նրանք իրենց խոսքը լրիվ այլ կերպ պետք է կառուցեն։
Օրինակ, Վազգեն Մանուկյանը կա՛մ անձամբ է պատրաստվում կազմակերպված հանցավորության մեջ ներգավվել, կա՛մ էլ իր խոսքով հույս է հայտնում, որ ինչ-որ մարդիկ կդիմեն այդ հանցավորությանը, իսկ ինքն էլ կարդարացնի այն՝ ասելով, որ նախազգուշացրել էր դրա հավանականության մասին։ Նույնը կարելի է ասել ցանկացած այլ նման հայտարարություն անող քաղաքական գործչի մասին։
Իսկ ամենակարևորը՝ այս ամենը վերջին փորձն է սպառնալիքով մեզ հետ պահելու երկրում նորմալ, ժողովրդավարական անցումներ կազմակերպելու մտքից։
 

Լրահոս

Դիտել ավելին