Կարևոր իրադարձություններ

Ամբողջ ազգաբնակչության մեջ տագնապ եք տարածել․ պատգամավոր

28 Դեկտեմբեր, 2020 16:55
Ամբողջ ազգաբնակչության մեջ տագնապ եք տարածել․ պատգամավոր

«Եթե կարող եք ավտոմատով Սյունիքի սահմանը պահել և ասել, որ ադրբեջանցին պետք է 50 կմ-ից ներս չթափանցի, եկեք գնանք և պահենք, ես ձեզ հետ նույնպես ։ Եթե լինի նման առաջարկություն, և ես առաջինը չգամ ավտոմատով, այդ ժամանակ կասեք»,- ԱԺ նիստում ընդդիմադիրներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նա առաջարկեց Սյունիք գնալ ։ «Տեսնենք՝ ինչ են արել, ինչպես են անում, և արդյոք բան ունենք մենք ասելու կամ ավելի լավ նախաձեռնություն։ Այստեղից խոսում եք, բայց 99 տոկոսը չգիտեն Շուռնուխը որտեղ է, Որոտանը որտեղ է, ադրբեջանական պոստը որտեղ է, ռուսները որտեղ են կանգնած ու ինչ են անում։ Ամբողջ ազգաբնակչության մեջ տագնապ եք տարածել, այն աստիճանի, որ Հյուսիսային պողոտայում ապրողն ասում է՝ երեկոյան վախենում եմ տնից դուրս գալ, հնարավոր է թուրքը գա, որ կապանցին այսօր վախենում է Որոտանով երթևեկի»,- ասաց նա։

Արմեն Խաչատրյանը նաև ասաց․ «Սահմանապահները հեռախոսահամար են փոխանցել, որ խնդիրների դեպքում մարդիկ զանգեն։ Սակայն լրատվամիջոցներն անմիջապես փոխում են ու գրում՝ եթե գերի ընկնեք, կզանգեք։ Այս ամենին վերջ տալու համար, տագնապն ու անորոշությունը մարդկանց միջից հանելու համար առաջարկում եմ բոլորով գնալ այնտեղ, տեղում ծանոթանալ, հասկանալ, գուցե մի բանով կարողանանք օգնել»։

 

Լրահոս

Դիտել ավելին