Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    517
    522,5

  • EUR

    621,5
    635,5

  • RUB

    6,94
    7,2

Կարևոր իրադարձություններ

Նոր նշանակումներ՝ վարչապետի որոշմամբ

28 Դեկտեմբեր, 2020 16:45
Նոր նշանակումներ՝ վարչապետի որոշմամբ

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով նախարարների տեղակալներ են նշանակվել ու զբաղեցրած պաշտոնից ազատումներ են արվել:

Ըստ այդմ՝ Արա Նազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:

Գագիկ Ղալաչյանին 2020 թվականի դեկտեմբերի 28-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Գայանե Մարկոսյանին 2021 թվականի փետրվարի 3-ից ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից:


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին