Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

28 Դեկտեմբեր, 2020 15:12
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին:

ԱԽ քարտուղարը կարևորելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում հայ-իրանական փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը,   անդրադարձել է, տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին: Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ փոխգործակցությունն անվտգանգության, տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում:  Երկուստեք կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդրում հյուսիս-հարավ մայրուղու բացառիկ  դերը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին