Կարևոր իրադարձություններ

ՊԲ-ն վերահաստատում է, որ բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել

28 Դեկտեմբեր, 2020 12:53
ՊԲ-ն վերահաստատում է, որ բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել

ԱՀ պաշտպանության բանակից հայտնում են, որ ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։ Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Ինչպես արդեն հայտարարել էինք ժամեր առաջ, վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել։


ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,-ասված է ՊԲ հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին