Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը․ ՇՄՆ

27 Դեկտեմբեր, 2020 19:36
Հեղինակ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Մեկնարկել է ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը․ ՇՄՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է․

Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան»ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն ս/թ. ամսի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման եւ ոչնչացման գործընթացին:
 
✅ Մինչ այդ, ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսական տնտեսությունների ներկայացուցիչները նախազգուշացվել էին հսկողության միջոցառումների խստացման մասին: Վերջիններիս նաեւ միջանկյալ ժամանակ էր տրվել՝ արգելքի մեկնարկից հետո լճից ցանցերի դուրս բերման համար:
 
 

Լրահոս

Դիտել ավելին