Կարևոր իրադարձություններ

Բախվել են Range Rover-ն ու Քննչական կոմիտեի ավագ քննիչի Nissan-ը. կա վիրավոր

27 Դեկտեմբեր, 2020 00:18
Բախվել են Range Rover-ն ու Քննչական կոմիտեի ավագ քննիչի Nissan-ը. կա վիրավոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքում, Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են Աբովյանի բնակիչ, 30-ամյա Արթուր Յոյչյանի վարած Range Rover մակնիշի 79 DA 799 համարանիշի և Եղվարդ քաղաքի բնակիչ Վազգեն Աբգարյանի վարած Nissan Altima մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Վ. Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Վ. Աբգարյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին