Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղում այրվել է մթերային խանութ

26 Դեկտեմբեր, 2020 14:54
Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղում այրվել է մթերային խանութ

Դեկտեմբերի 26-ին, ժամը 10:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է մթերային խանութ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11։23-ին, մարել՝ 12։04-ին։ Այրվել է տան բակում գտնվող խանութը (մոտ 40 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին